Ասֆալտապատվում են Դաշտավանի մի քանի փողոցներ

Ասֆալտապատվում են Դաշտավանի մի քանի փողոցներ
Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանն այսօր այցելեց Դաշտավան բնակավայր և տեղում ծանոթացավ սուբվենցիոն ծրագրով ընթացող ճանապարհաշինական աշխատանքներին:
Դ. Համբարձումյանը, համայնքապետի խորհրդական Կ. Օհանյանի, Դաշտավանի վարչական ղեկավար Ս. Խաչատրյանի, համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ շրջեց նոր ասֆալտապատված փողոցներով, զրուցեց բնակիչների հետ, որոշ հարցերի հետ կապված տրվեցին հանձնարարականներ:
Հիշեցնենք, որ ըստ նախագծի՝ նախատեսված է Ապարանի և Գ. Տոնոյան փողոցների, Բաղրամյան 1-ին նրբանցքի ասֆալտապատում/10313քմ, 1768մ երկարություն՝ 151261,37 հազար դրամ/:
Սուբվենցիոն մեկ այլ ծրագրի շրջանակում էլ գյուղում իրականացվել է լուսավորության ցանցի անցկացման, արդիականացման գործընթաց: