Վերացվել է փքաբլիթի և կարկանդակի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է փքաբլիթի և կարկանդակի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Գեղանուշ Գալստյանին պատկանող փքաբլիթի և կարկանդակի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը (ք. Երևան):

Ըստ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հաղորդագրության, Երևանի կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ նախկինում արձանագրված խախտումները վերացվել են: