Հայաստանն ու ԱՄԷ-ն վիզային ռեժիմի վերացման համաձայնագիր են ստորագրել

Հայաստանն ու ԱՄԷ-ն վիզային ռեժիմի վերացման համաձայնագիր են ստորագրել

Հայաստանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները ստորագրել են վիզային ռեժիմի վերացման համաձայնագիր։

Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ ներկայացնելով արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ ԱՄԷ կատարած պաշտոնական այցի արդյունքը:

«Արարատ Միրզոյանի պաշտոնական այցն ԱՄԷ նշանավորվեց Հայաստանի և ԱՄԷ քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացման համաձայնագրի ստորագրմամբ», - գրել է Վահան Կոստանյանը։