HSBC -ը կկասեցնի Ռուսաստանի և Բելառուսի համար դրամական փոխանցումները

HSBC -ը կկասեցնի Ռուսաստանի և Բելառուսի համար դրամական փոխանցումները

HSBC բանկային խումբը կկասեցնի Ռուսաստանի և Բելառուսի  իրավաբանական անձանց   դրամական փոխանցումները։ Այս մասին գրել է Nikkei Asia թերթը։

Պարբերականը հայտնում է, որ խումբն այս որոշումը կայացրել է միջազգային ֆինանսական ոլորտում «Լանդշաֆտի կարգավորման բարդացման» ֆոնին։

Ըստ HSBC-ի, դա անհրաժեշտ է՝ «Ռուսաստանում և Բելառուսում ռիսկերի գործառնական ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար, նույնիսկ եթե նման գործողությունները (փոխանցումները) թույլատրված են գործող օրենքներով և կանոնակարգերով»:

Ռուսական ընկերությունների հետ աշխատող բանկի կորպորատիվ հաճախորդների բիզնես-մենեջերներից մեկը թերթին ասել է, որ նման գործարքների ամբողջական արգելքը չափազանց  է համարում, քանի որ կան առևտրային գործունեության տեսակներ, որոնք ենթակա չեն Արևմուտքի պատժամիջոցներին։

«Սա միայն կդրդի ռուսական ընկերություններին տեղափոխվել այլ երկրներ: Եվ էլ ավելի կազդի Հոնկոնգի, որպես համաշխարհային գործնական կենտրոնի, գրավչության վրա», - ասել է նա:

Աղբյուրը՝   news.am