Ձորաղբյուրում կանցկացվի ամենամյա Բերքի Տոնը. հնարավոր կլինի ձեռք բերել թարմ և մատչելի գյուղմթերք

Ձորաղբյուրում կանցկացվի ամենամյա Բերքի Տոնը. հնարավոր կլինի ձեռք բերել թարմ և մատչելի գյուղմթերք

Սեպտեմբերի 16-17-ին Կոտայքի մարզի Ձորաղբյուր բնակավայրում կանցկացվի ամենամյա Բերքի Տոնը՝ Գյուղական կյանքի և ավանդույթների հոբելյանական 10-րդ փառատոնը, որի կազմակերպիչն է «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպությունը։

Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության, միջոցառմանը կմասնակցեն ֆերմերներ և ֆերմերային խմբեր, գյուղատնտեսության ոլորտի ձեռներեցներ Հայաստանի բոլոր մարզերից և արտերկրից, ովքեր կներկայացնեն իրենց արտադրած գյուղմթերքը` ողջ բազմազանությամբ:

Բացման արարողությանը ելույթով հանդես կգան ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, մի շարք միջազգային կառույցների, այդ թվում՝ Եվրոպական միության, ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների ղեկավարներ, դեսպաններ, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:

Փառատոնի նպատակն է դրական փոփոխությունների միջոցով նպաստել Հայաստանում կայուն գյուղատնտեսության  և գյուղական համայնքների զարգացմանը: Յուրաքանչյուր տարի փառատոնին մասնակցում են շուրջ 200 ֆերմերներ և ֆերմերային խմբեր:

Փառատոնի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան թարմ և մատչելի գյուղմթերք ձեռք բերել անմիջապես արտադրողից։