Հայաստանում մասնավոր ընկերություններն ու կազմակերպությունները կներգրավվեն աշխատուժի պատրաստման եւ դրա հետագա աշխատանքի տեղավորման գործում

Հայաստանում մասնավոր ընկերություններն ու կազմակերպությունները կներգրավվեն աշխատուժի պատրաստման եւ դրա հետագա աշխատանքի տեղավորման գործում

Հայաստանում շարունակվում են բնակչության զբաղվածության ռազմավարության մշակման աշխատանքները։ Այս մասին սեպտեմբերի 8-ին մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը։

Նա նշել է, որ ռազմավարությունը կդառնա կառավարության քաղաքական փաստաթուղթն այս ուղղությամբ: Ռազմավարության մշակման աշխատանքներում ներգրավված են Աաշխատանքի և սոցիալական հարցերի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, էկոնոմիկայի նախարարությունների մասնագետներ: Փաստաթղթում կներկայացվեն աշխատաշուկայի հետազոտությունների արդյունքները, զարգացման միտումները, տնտեսության աճի տեմպերի վերաբերյալ կանխատեսումները և կառավարական կառույցների գործողությունները:

Փոխնախարարն ընդգծել է, որ այժմ ինդիկատորների մշակում է ընթանում, որից հետո կկատարվի բյուջետային հաշվարկ: Քանի որ ռազմավարությունը դեռևս հաստատված չէ, կառավարությունը կարևոր է համարել մի շարք պիլոտային ծրագրերի իրականացումը, այդ թվում ՝ զորացրվածների զբաղվածության ծրագիրը և  "Ակտիվ զբաղվածության արդյունքներից կախված վճարումներ" ծրագիրը: Երկու ծրագրերն էլ իրականացվում են մասնավոր հատվածի հետ համատեղ։

Իր հերթին՝ ՄԱԶԾ ImpactAim աքսելերատորի ղեկավար Նարեկ Մանուկյանը, խոսելով "Վճարումներ ՝ կախված ակտիվ զբաղվածության արդյունքներից" ծրագրի մասին, նշել է, որ այն նախատեսում է մասնավոր ընկերությունների և կազմակերպությունների ներգրավում աշխատուժի պատրաստման և հետագա աշխատանքի տեղավորման գործում, ինչի համար պետությունը համապատասխան վճարումներ կիրականացնի: Ծրագրի ընդհանուր տևողությունը 16 ամիս է: Դրան մասնակցելու իրավունք ունեն ինչպես մասնավոր ընկերությունները, այնպես էլ հիմնադրամները, հասարակական հատվածի կազմակերպությունները։ Ծրագրին մասնակցելու համար դիմելիս նրանք կունենան հինգ ամիս ապագա վարձու աշխատողներին լայն մասնագիտությունների գծով պատրաստելու համար, որից հետո նրանց կտրվի ևս մոտ 6 ամիս՝ քաղաքացիների աշխատանքի տեղավորման համար, և ևս 4 ամիս ՝ համոզվելու համար, որ աշխատավայրը հուսալի և կայուն է: Ընդ որում, ընկերություններն ու կազմակերպություններն իրենք են ընտրում մասնագիտությունները։ Հայտեր ներկայացնելիս դրանցում պետք է նշվեն այն մասնագիտությունները, որոնց գծով անցկացվելու է ուսուցումը:

Այսպիսով, իրական հնարավորություններ կստեղծվեն աշխատաշուկայի և պահանջվող մասնագիտությունների միջև կապ հաստատելու համար։ Ընկերություններն ու կազմակերպություններն իրենց հայտերում պետք է նշեն յուրաքանչյուր ուսանողի համար պետության կողմից հատկացումների չափը, որոնք նրանք կստանան մասնագետների պատրաստման գործընթացի ավարտից անմիջապես հետո, ինչպես նաև ամբողջ ծրագրի ավարտից հետո վճարումների չափը: Մասնագետների վերապատրաստման պրոֆիլը բավականին լայն է, ինչը ծրագրին կտա ճկունության տարրեր:

Աղբյուրը՝    finport.am