Իրանի ԱԳՆ-ում տեղեկացրել են ՌԴ-ի հետ համագործակցության համապարփակ համաձայնագրի նախագծի փոխանակման մասին

Իրանի ԱԳՆ-ում տեղեկացրել են ՌԴ-ի հետ համագործակցության համապարփակ համաձայնագրի նախագծի փոխանակման մասին

Իրանը եւ Ռուսաստանը փոխանակել են համագործակցության համապարփակ համաձայնագրի նախագիծը, փաստաթղթի տեքստը քննարկում են աշխատանքային խմբերը։ Այս մասին հայտնել է իսլամական հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանի Չաֆին։

«Որպեսզի համագործակցությունը [Իրանի եւ Ռուսաստանի միջեւ] համալիր եւ ամբողջական ճանապարհային քարտեզ ունենա, իսկ կառավարական հաստատությունները կարողանան զարգացնել հարաբերություններն իրենց գործընկերների հետ՝ առաջադրված նպատակների հիման վրա, վարվում են բանակցություններ համապարփակ փաստաթղթի պատրաստման ուղղությամբ, կողմերը փոխանակել են [համաձայնագրի] նախագիծը, [փաստաթղթի տեքստը]  քննարկում են աշխատանքային խմբերը», - ասել է նա Թեհրանում կայացած մամուլի ասուլիսում, տեղեկացրել է Fars իրանական գործակալությունը։

Աղբյուրը՝   news.am