Մասկի կարծիքով՝ կլիմայի փոփոխությունն աղետի չի հանգեցնի

Մասկի կարծիքով՝ կլիմայի փոփոխությունն աղետի չի հանգեցնի

Իլոն Մասկի կարծիքով՝ կլիմայի փոփոխությունը չի հանգեցնի «աշխարհի վերջին»։ Այս մասին նա գրել է X (նախկին Twitter) սոցցանցի իր էջում։

«Կլիմայի փոփոխությունը հաստատ չի հանգեցնի աշխարհի վերջին, ինչպիսին մենք այն գիտենք։ Եթե մարդիկ շարունակեն համառորեն աշխատել, մարդկությունը ժամանակի ընթացքում կլուծի կայուն էներգետիկայի խնդիրը»,- գրել է Մասկը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել էր, որ գլոբալ ջերմացումը, այլ ոչ թե միջուկային պատերազմի հնարավորությունը կարելի է անվանել գլխավոր գոյաբանական սպառնալիքը, որին կբախվի մարդկությունը։

2015թ. դեկտեմբերին Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ շրջանակային կոնվենցիայի կողմերի 21-րդ կոնֆերանսի արդյունքներով համաշխարհային կազմակերպության 193 անդամներ, ինչպես նաեւ Պաղեստինը, Նիուեն, Կուկի կղզիները եւ Եվրամիությունը հավանություն տվեցին Կլիմայի փարիզյան համաձայնագրին։ Փաստաթղթի նպատակը մոլորակի վրա մինչեւ 2100 թվականը միջին  տարեկան ջերմաստիճանի՝ Ցելսիուսի 2 աստիճանից ավելի բարձրանալը թույլ չտալն էր՝ մինչարդյունաբերական մակարդակի համեմատ, ինչպես նաեւ այն, որ ամեն ինչ արվեր, որպեսզի աճը պահվեր 1,5 աստիճանի վրա։

Գիտնականների կարծիքով՝  ավելի զգալի ջերմացումը կարող է հանգեցնել անդառնալի հետեւանքների բնապահպանության համար։ ՄԱԿ Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության տվյալներով՝ միջին ջերմաստիճանը 2022թ. եղել է 1,5 աստիճան (1,02-1,27 աստիճան) ավելի բարձր, քան 1850-1900-ականների միջին տարեկան ցուցանիշները։

Աղբյուրը՝   news.am