Արարատ համայնքում շարունակվում են ճանապարհաշինական ակտիվ աշխատանքները

Արարատ  համայնքում շարունակվում են ճանապարհաշինական ակտիվ աշխատանքները
2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում` պետություն-համայնք համագործակցությամբ սկսվել է Ավշար բնակավայրի Հ. Խաչատրյան փողոցի ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքները:
Ծրագրի շրջանակներում նախատեսված է 257 գծմ ընդհանուր ծածկույթով երթևեկելի մասի ասֆալտապատում և եզրաքարերի տեղադրում։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է՝ 17 515 800 ՀՀ դրամ։
Համայնքապետարանի ղեկավար կազմը և ոլորտային պատասխանատուները պարբերաբար շրջայցեր են իրականացնում շինհրապարակներ՝ աշխատանքների ընթացքը և որակը վերահսկելու նպատակով։