Ռուսաստանից Չինաստան գյուղմթերքի արտահանումը հունվար-հուլիսին աճել է 43%-ով

Ռուսաստանից Չինաստան գյուղմթերքի արտահանումը հունվար-հուլիսին աճել է 43%-ով

Ռուսաստանից գյուղմթերքի արտահանումը Չինաստան 2023-ի հունվար-հուլիսի ժամանակահատվածում աճել է 43%-ով՝ գերազանցելով 6 միլիարդ դոլարը: Այս մասին հայտարարել է Գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական արտահանման միջազգային համագործակցության և զարգացման դեպարտամենտի տնօրեն Մաքսիմ Մարկովիչը՝ ելույթ ունենալով Արևելյան տնտեսական համաժողովում:

«Չինաստանին բաժին է ընկնում Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներ ռուսական գյուղատնտեսական արտադրանքի ընդհանուր մատակարարման ավելի քան 70%-ը: Գյուղմթերքի արտահանումն այս տարվա վերջին 7 ամիսներին աճել է 43%-ով և գերազանցել է 6 միլիարդ դոլարը: – ասել է պաշտոնյան:

Նա նշել է, որ նման դինամիկային նպաստում է Հեռավոր Արևելքում ագրոարդյունաբերական համալիրի զարգացումը։ Այսպիսով, Հեռավոր Արևելքի դաշնային շրջանից արտահանումը 2023-ին արդեն կազմել է 2.2 միլիարդ դոլար։

«Հեռավոր Արևելքի ներուժը հեռու է սպառվելուց: Տարածաշրջանը կարող է լինել ոչ միայն լոգիստիկ հանգույց մեր արտադրանքի մատակարարման համար, այլ նաև տարածաշրջան-արտադրական բազա գյուղատնտեսական արտադրանքի արտահանման զարգացման համար», – ասել է Մարկովիչը:

Աղբյուրը՝   b24.am