Արտաքին որոշ գործոններ խանգարում են Թուրքիային և Բելառուսին հասնել 1.5 միլիարդ դոլարի ապրանքաշրջանառության

Արտաքին որոշ գործոններ խանգարում են Թուրքիային և Բելառուսին հասնել 1.5 միլիարդ դոլարի ապրանքաշրջանառության

Արտաքին գործոնները խոչընդոտում են Թուրքիայի և Բելառուսի միջև 1.5 միլիարդ դոլարի ապրանքաշրջանառության հասնելուն։ Այս կարծիքը լրագրողներին հայտնել է Բելառուսում Թուրքիայի դեսպանը՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո:

«Ինչ վերաբերում է ապրանքաշրջանառությանը, ապա մենք, անկասկած, կկարողանանք հասնել 1,5 միլիարդ դոլարի, սակայն պետք է հասկանանք, որ կան արտաքին գործոններ, որոնք, ցավոք, խանգարում են: Բայց մենք պատրաստ ենք միասին աշխատել, գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ»,- ասել է դիվանագետը:

 Թուրքիան շատ սերտ կապված է արևմտյան աշխարհի և արևմտյան ինստիտուտների հետ, ուստի այլ երկրների հետ հարաբերություններ զարգացնելիս դրանք հաշվի առնել է պետք։ Դիվանագետը, սակայն, ընդգծել է, որ Բելառուսը շատ լավ գործընկեր և բարեկամ է Թուրքիայի համար:

իսկ նախագահ Լուկաշենկոն հանդիպման ժամանակ նշել է, որ երկրներին հաջողվել է շատ բան անել հարաբերությունները խորացնելու համար, սակայն մնում են չլուծված հարցեր, այդ թվում՝ ապրանքաշրջանառության վերաբերյալ։

Աղբյուրը՝    b24.am