Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տեսակցել է Ադրբեջանում պահվող բոլոր հայերին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տեսակցել է Ադրբեջանում պահվող բոլոր հայերին: Նրանց թվում են եղել Հակարիի ապօրինի անցակետից առևանգված Վագիֆ Խաչատրյանը, օգոստոսին գերեվարված պահեստազորային Գագիկ Ոսկանյանը: Կարմիր խաչի ներկայացուցիչները ուշադրության կենտրոնում են պահել նաև անձանց պահման պայմաններին, նրանց առողջական վիճակին վերաբերող հարցերը, որոնց մասին, սակայն, կոմիտեի հայաստանյան գրասենյակը մանրամասներ հաղորդել չի կարող:
«Շատ մանրամասներ մեր ընթացակարգերից, բնականաբար, չեմ կարող հայտնել, որովհետև հիմնական մեր աշխատանքը կոնֆիդենցիալ ա: Միակ բանը, որ կարող եմ հաստատել, դա օգոստոսի վերջի, սեպտեմբերի սկզբի տեսակցության փաստն է, որ բոլոր անձանց, որ պահվում են՝ հայերից, մենք տեսակցել ենք հերթական անգամ:
Տեսակցությունների շրջանակներում, որոնք առանձնազրույցների տեսքով են ընթացել, տվել ենք հնարավորություն յուրաքանչյուրին կապ հաստատել ընտանիքի անդամների հետ»,- ասել է Ամատունին: