Շվեդիան մտադիր է 2024 թվականին ավելացնել ռազմական բյուջեն

Շվեդիան մտադիր է 2024 թվականին ավելացնել ռազմական բյուջեն

Շվեդիայի կառավարությունը հաստատել է, որ առաջարկել է զինված ուժերի ֆինանսավորումն ավելացնել ավելի քան 27 մլրդ կրոնով (մոտ 2,4 մլրդ դոլար): Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ վկայակոչելով կառավարության կայքում հրապարակված մամուլի հաղորդագրությունը:

Ավելի վաղ Dagens Nyheter թերթը հայտնել էր, որ Շվեդիան հաջորդ տարի կավելացնի ռազմական բյուջեն ավելի քան 20 միլիարդ կրոնով (մոտ 1,8 միլիարդ դոլար), ինչը կհամապատասխանի պաշտպանության համար ՀՆԱ-ի 2 տոկոսն օգտագործելու ՆԱՏՕ-ի ծրագրին:

«2024 թվականի բյուջեի նախագծում առաջարկվում է զինված ուժերի ֆինանսավորումը ավելացնել լրացուցիչ 700 միլիոն կրոնով, ինչը, ավելացման ուղղումների և ավելի վաղ ընդունված որոշումների հետ մեկտեղ, կհանգեցնի ավելի քան 27 միլիարդ կրոնով (մոտ 2,4 միլիարդ դոլար) ֆինանսավորման աճին 2023-ից մինչև 2024 թվականը»,-ասված է մամուլի հաղորդագրության մեջ:

Աղբյուրը՝   armenpress.am