Միլանի միջազգային օդանավակայանում Flyone Armenia-ն տոնեց ուղևորափոխադրումների թվով մեկ միլիոնը գերազանցելու իրադարձությունը

Միլանի միջազգային օդանավակայանում Flyone Armenia-ն տոնեց ուղևորափոխադրումների թվով մեկ միլիոնը գերազանցելու իրադարձությունը

Երևան-Միլան հերթական չվերթից առաջ Միլանի միջազգային օդանավակայանում կայացավ FLYONE ARMENIA ավիաընկերության՝ «միլիոներորդ» ուղևորին շնորհավորելու հանդիսավոր արարողությունը։  Օդանավակայանի բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև FLYONE ARMENIA-ի ղեկավար անձնակազմի մասնակցությամբ ազդարարվեց հայկական ազգային ավիափոխադրողի՝ ուղևորաշարժի նշանակալի ցուցանիշը՝ մեկ միլիոնը հատելու մասին։

Այս կապակցությամբ ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը «միլիոներորդ» ուղևորին՝ Ստանիսլավ Սիմակին, հանձնեց նվեր վաուչերը, որով կարելի  է ձեռք բերել ավիաընկերության երթուղային ցանցի ցանկացած ուղղությամբ տոմսեր երկու անձի համար։

Մատչելի ավիատոմսերով հասանելի ուղևորություններ իրականացնող FLYONE ARMENIA-ն շարունակելու է նոր նշաձողեր սահմանել՝ ընդլայնելով իր թռիչքային աշխարհագրությունը ոչ միայն ուղիղ, այլև տարանցիկ չվերթների հնարավորություն ընձեռելով աշխարհի բազմաթիվ քաղաքներից:

Աղբյուրը՝  armenpress.am