Սեպտեմբերի 12-ին Հայաստանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է․
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 12-ին շրջանների զգալի մասում, 13-14-ին, 16-ին՝ առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 12-ին՝ առանձին հատվածներում՝ ինտենսիվ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։
Սեպտեմբերի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 12-ին ցերեկը աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով, 13-16-ին աստիճանաբար նունքան կբարձրանա։
Երևան քաղաքում`
Սեպտեմբերի 12-ին ժամանակ առ ժամանակ,13-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ արագությամբ։ Սեպտեմբերի 14-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի սեպտեմբերի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ․
- Օդի առավելագույն ջերմաստիճան 34.6°C (2014թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան 6.4°C (1969թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան 20.6°C