Ռոբերտ Ղուկասյանի գլխավորությամբ քննարկվել են Սյունիքի մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերը

Ռոբերտ Ղուկասյանի գլխավորությամբ քննարկվել են Սյունիքի մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերը
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը սեպտեմբերի 11-ին կայացած խորհրդակցության ընթացքում մարզպետի աշխատակազմի անդամների ու քաղաքաշինության, ֆինանսների, զարգացման ծրագրերի պատասխանատուների հետ քննարկել է կառավարություն-համայնք համաներդրմամբ մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերը։ Այս մասին տեղեկացնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից։
Ըստ համայնքների ներկայացվել են ծրագրերը, դրանց կատարման ընթացքն ու ծավալները, որակի մշտադիտարկման արդյունքները, նաև առաջացած խնդիրներն ու դրանց պատճառները։ Տրվել են հանձնարարականներ։