Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.5 տոկոսային կետով. ՀՀ ԿԲ

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.5 տոկոսային կետով. ՀՀ ԿԲ
Սեպտեմբերի 12-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստը։
Ըստ Կենտրոնական բանկի մամուլի հաղորդագրության,  խորհրդի նիստի ժամանակ որոշվել է՝
  • իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 9.75 %,
  • Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային
    ռեպոյի տոկոսադրույքը` 11.25 %,
  • Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 8.25 %: