Ավշարի բնակիչների երազանքը շուտով կիրականանա. Նոր մանկապարտեզ

Ավշարի բնակիչների երազանքը շուտով կիրականանա.  Նոր մանկապարտեզ
Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրով Արարատ համայնքի Ավշար բնակավայրում մեծ թափով շարունակվում է նոր մանկապարտեզի կառուցման աշխատանքները։
Նշենք, որ մանկապարտեզի 1–ին և 2–րդ մասնաշենքերի կառուցման աշխատանքները սկսվել էին 2021 թվականին (համայնքային բյուջեով), իսկ սուբվենցիոն ծրագրով կառուցվում են շենքի 3–րդ և 4–րդ մասնաշենքերը, ապաստարանը և բարեկարգվում է հարակից տարածքը։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 356 միլիոն ՀՀ դրամ՝ պետություն–համայնք 60%-40% համաֆինանսավորմամբ։
Վերոնշյալ բնակավայրում այս պահին մանակապարտեզ չի գործում և երեխաները հաճախում են հարակից բնակավայրերի մանկապարտեզներ։ Ծրագրի արդյունքում բնակավայրի շուրջ 200 երեխա հնարավորություն կունենա այցելել մանկապարտեզ իրենց իսկ բնակավայրում։
 Նշենք, որ Արարատ համայնքի 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով նախատեսում է մանկապարտեզի համար ձեռք բերել մոտ 40 000 000 ՀՀ դրամի գույք։