2023-ի օգոստոսին 12-ամսյա գնաճը մնացել է գրեթե անփոփոխ՝ ամսվա վերջին կազմելով – 0.2 տոկոս. ԿԲ նախագահ

2023-ի օգոստոսին 12-ամսյա գնաճը մնացել է գրեթե անփոփոխ՝ ամսվա վերջին կազմելով – 0.2 տոկոս. ԿԲ նախագահ

2023-ի օգոստոսին 12-ամսյա գնաճը մնացել է գրեթե անփոփոխ՝ ամսվա վերջին կազմելով – 0.2 տոկոս: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

«12-ամյս բնականոն գնաճը շարունակել է նվազել եւ օգոստոսի վերջին կազմել է 0,4 տոկոս:

Համաշխարհային տնտեսական ակտիվության նվազման ռիսկերն էականորեն ավելացել են: Հայաստանի հիմնական գործընկերն երկրներում 12-ամսյա գնաճը շարունակում է նվազել, սակայն կոշտ գներով աչքի ընկնող ապրանքներն ու ծառայությունների գները մնում են բարձր: Հետեւաբար գործընկերներ երկրների ԿԲ-ներն առաջիկայում կշարունակեն հարաբերականորեն զսպող  դրամավարկային քաղաքականությունը»,-ասաց ԿԲ նախագահը:

Նա կանխատեսեց, որ միջազգային ապրանքահումքային շուկաներում գները կշարունակեն ձեւավորվել ցածր մակարդակներում. «Արդյունքում արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա գնանկումային ազդեցությունները կպահպանվեն»,-ընդգծեց Գալստյանը:

Աղբյուրը՝   news.am