Վահան գյուղը կունենա շուրջօրյա ջրամատակարարում

Վահան գյուղը կունենա շուրջօրյա ջրամատակարարում

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Վահան գյուղում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվում է խմելու ջրատարի արտաքին ցանց։

 Վահանի խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 41 միլիոն 192 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է 7 աղբյուրակապի վերանորոգում եւ կառուցում, 2300 մետր երկարության խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցում, ինչի արդյունքում սահմանամերձ Վահան գյուղին մատակարարվող խմելու ջրի քանակը կավելանա շուրջ 20 լիտր վայրկյանի չափով՝ ողջ բնակչության, դպրոցի, մանկապարտեզի, պետական այլ հաստատությունների մշտական ու որակյալ ջրամատակարարումը։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հունիսից եւ 2023 թվականի սեպտեմբերի 12-ի դրությամբ մոտենում են ավարտին։

Աղբյուրը՝    armenpress.am