Գերմանիան շարունակում է մեծ ծավալներով ռուսական նավթ գնել

Գերմանիան շարունակում է մեծ ծավալներով ռուսական նավթ գնել Հնդկաստանից: Ըստ տվյալների՝ Հնդկաստանից Գերմանիա նավթամթերքի ներմուծման ծավալը տարվա ընթացքում աճել է 12 անգամ։
2022թ․ հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում այն կազմել է 37 միլիոն եվրո, իսկ 2023թ․ նույն ժամանակահատվածում՝ 451 մլն եվրո։ Դա այդ ժամանակահատվածում Գերմանիա ներմուծվող նավթամթերքի 2,4%-ն է։
Աղբյուրը՝ shabat.am