«Երկիր եմ պահում, նաեւ՝ իմ տունը»․ԶՊՄԿ աշխատանքի համապատասխանության առաջատար մասնագետ Սիրարփի Մաղաքյան

Լեզվաբան-թարգմանիչ Սիրարփի Մաղաքյանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքի համապատասխանության առաջատար մասնագետ է։ Մեկ առ մեկ ներկայացնում է գործառույթը՝ մի քիչ աշխատանքը բարդանում է տարիքով ավագների հետ, որովհետեւ ըստ նրանց՝ «ջահելները իրենց ի՞նչ պիտի սովորացնեն»։ Դրսում աշխատելու հրավերներ է ունեցել՝ մերժել է։ «Սա իմ տունն է, ես ծնվել ու մեծացել եմ այստեղ։ Մենք՝ երիտասարդներս պիտի մնանք, արարենք ու մեր երկիրը հզորացնենք»,-ասում է նա