Հայաստանում այսօր սպասվում է անձրև և ամպրոպ

Հայաստանում այսօր սպասվում է անձրև և ամպրոպ

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է

Հանրապետության տարածքում`  
Սեպտեմբերի 13-14-ին, 16-17-ին՝ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 12-ին՝ առանձին հատվածներում՝ ինտենսիվ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։

Սեպտեմբերի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 12-ի ցերեկը կնվազի ևս 3-6 աստիճանով, 13-16-ին աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։

Երևան քաղաքում`       
Սեպտեմբերի 13-ին  կեսօրից հետո  սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ արագությամբ։

Սեպտեմբերի 14-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի սեպտեմբերի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ․

  • Օդի առավելագույն ջերմաստիճան      34.0°C (2017թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան          8.0°C (1988թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան     20.5°C