Վահան Քերոբյանը և ԻՀ գյուղատնտեսության նախարարը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Վահան Քերոբյանը և ԻՀ գյուղատնտեսության նախարարը  քննարկել  են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 12-ին Իրաքի մայրաքաղաք Բաղդադում հանդիպել է ԻՀ գյուղատնտեսության նախարար Աբբաս Ալ-Մալիքիի հետ։ 
Ըստ  ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության, հանդիպման սկզբում երկուստեք ընդգծվել է, որ հայ-իրաքյան առևտրատնտեսական հարաբերություններում առկա է զարգացման մեծ ներուժ, որը հարկավոր է լիարժեքորեն իրացնել։ Այնուհետև կողմերը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Առանձին անդրադարձ է կատարվել երկու երկրների գյուղատնտեսության ոլորտում կիրառվող պետական աջակցության գործիքակազմին։
Իրաքի գյուղատնտեսության նախարարն առաջարկել է դիտարկել հայկական ընկերությունների մասնակցությունը Իրաքում կազմակերպվող միջազգային ցուցահանդեսներին և տոնավաճառներին՝ տեղական շուկայում Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի ճանաչելիությունը բարձրացնելու նպատակով։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել տեղեկատվություն փոխանակել գյուղատնտեսության ոլորտում գործող ծրագրերի վերաբերյալ։