Հայաստանի և Չինաստանի Հոնկոնգ հատուկ վարչական շրջանի միջև համաձայնագիր է նախաստորագրվել

Հայաստանի և Չինաստանի Հոնկոնգ հատուկ վարչական շրջանի միջև համաձայնագիր է նախաստորագրվել

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 4-ից  8-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգ հատուկ վարչական շրջան կատարած այցի շրջանակներում գործընկերների հետ քննարկել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգ հատուկ վարչական շրջանի կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը ու շրջանցելը կանխելու վերաբերյալ» համաձայնագրի նախագիծը:

Տեղի ունեցած եռօրյա բանակցությունների արդյունքում հոնկոնգյան կողմի հետ համաձայնեցվել և նախաստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Հոնկոնգ հատուկ վարչական շրջանի միջև վերոնշյալ համաձայնագիրը: