Երևանյան լճում մաքրման կայաններ կտեղադրվեն

Երևանյան լճում մաքրման կայաններ կտեղադրվեն

Երևանյան լճի ջրի որակի բարելավման, մաքրման աշխատանքներ իրականացնելու նպատակով լճում կայաններ կտեղադրվեն: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևանյան լճի վրա ՀՀ-ում ու տարածաշրջանում արևային առաջին լողացող էլեկտրակայանի բացման հանդիսավոր արարողության ժամանակ:  

«Մենք պլանավորում ենք մաքրման աշխատանքներ իրականացնել հենց Երևանյան լճում և համապատասխան կայաններ տեղադրել, որպեսզի լճի ջրի որակը նույնպես բարելավենք: Հաջորդ տարիների ընթացքում շարունակելու ենք լճի ափամերձ տարածքի ամբողջական բարեկարգումը», - ասաց Ավինյանը: 

Նա նշեց, որ այս պահին Երևանայան լճի ափամերձ հատվածում բարեկարգման աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են: