Բաշինջաղյան փողոցի շենքերի ջեռուցման համար լոկալ կաթսայատներ կկառուցվեն

Բաշինջաղյան փողոցի շենքերի ջեռուցման համար լոկալ կաթսայատներ կկառուցվեն

Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան փողոցի 188,192, 196 և 198 շենքերը ջեռուցելու և տաք ջրով ապահովելու համար կկառուցվեն լոկալ կաթսայատներ։ Այս մասին տեղեկանում ենք վարչական շրջանի «Ֆեյսբուքի» էջում արված հրապարակումից։

«Տարիներ շարունակ Բաշինջաղյան փ. 188,192, 196 և 198 շենքերի բնակիչները բարձրացնում էին շենքերի գազաֆիկացման հարցը , որը տեխնիկապես անհնարին էր, քանի որ անվտանգության խնդիրները հնարավորություն չէին տալիս։  Վերջապես Երևանի քաղաքապետարանը  շահագրգիռ կազմակերպությունների և նշված շենքերի բնակիչների հետ քննարկելով լուծման տարբերակները գտավ լուծում և այժմ իրականացվում է նախագիծ այդ շենքերը ջեռուցելու և տաք ջրով ապահովելու համար։ Այն կիրականացվի լոկալ կաթսայատներ կառուցելով»,- ասված է հրապարակման մեջ։