Գեղարքունիքի մարզում արդեն կուտակվել է շուրջ 92 հազար 370 տոննա խոտ, 13 հազար տոննա ծղոտ

Գեղարքունիքի մարզում արդեն կուտակվել է շուրջ 92 հազար 370 տոննա խոտ, 13 հազար տոննա ծղոտ

Գեղարքունիքի մարզի անասնապահական տնտեսություններում 2023 թվականի սեպտեմբերի 13-ի դրությամբ արդեն կուտակվել է 92 հազար տոննա խոտ, 13 հազար տոննա ծղոտ։

 Համաձայն՝ գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանի, Վարդենիս համայնքում կուտակվել է շուրջ  25 հազար 470 տոննա խոտ, 7 հազար տոննա ծղոտ, Մարտունի համայնքում՝ 17 հազար 300 տոննա խոտ, 1300 տոննա ծղոտ, Գավառ համայնքում՝ 17 հազար տոննա խոտ, 3 հազար տոննա ծղոտ, Ճամբարակ համայնքում՝ 16 հազար տոննա խոտ, 700 տոննա ծղոտ, Սևան համայնքում՝ 16 հազար 600 տոննա խոտ, 1000 տոննա ծղոտ։

Անասնակերի բերքահավաքը Գեղարքունիքում կշարունակվի մինչև սեպտեմբերի վերջերը։