Ասլան Ավետիսյանը ծանոթացել է արդեն ավարտված և ընթացքի մեջ գտնվող բոլոր աշխատանքներին

Ասլան Ավետիսյանը ծանոթացել է արդեն ավարտված և ընթացքի մեջ գտնվող բոլոր աշխատանքներին
Սեպտեմբերի 12-ին Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը գյուղի վարչական ղեկավարների, շինարարական ընկերությունների պատասխանատուների ուղեկցությամբ եղել է համայնքի մի քանի շինհրապարակներում, ծանոթացել արդեն ավարտված և ընթացքի մեջ գտնվող բոլոր աշխատանքներին։ 
Մասնավորապես Զանգակատուն բնակավայրերում, որտեղ արդեն ավարտվել են ընդհանուր 1230 գծմ երկարությամբ կենտրոնական փողոցների և Պարույր Սևակի տուն-թանգարան տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները։
Երասխ բնակավայրում, որտեղ ընթանում են նոր մարզադպրոցի և գազի ներտնտեսային ցանցի կառուցման աշխատանքները։
ՈԿՖ բանավանում , որտեղ ավարտվել են Արարատյան զանգվածի թիվ 11, 17, 18, 19 շենքերի հարակից փողոցի ընդհանուր 2044 քմ երկարությամբ ասֆալտապատման աշխատանքները և ընթացքի մեջ են գտնվում նոր ջրահեռացման համակարգի (կոյուղագծերի) վերակառուցման աշխատանքները։