Ապամոնտաժվել է Երևանի Ավետ Ավետիսյան 70 /7 և կապարակնքվել Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի Գետափնյա 3 հասցեներում գտնվող բենզալցակայանները

Ապամոնտաժվել է Երևանի Ավետ Ավետիսյան 70 /7 և կապարակնքվել Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի Գետափնյա 3 հասցեներում գտնվող բենզալցակայանները

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա հրդեհային անվտանգության մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություններ  էին իրականացրել Երևանի Արաբկիր վարչական շրջանի Ավետ Ավետիսյան 70 /7 հասցեի («ՏԻՏԱՆ ՕԻԼ» ՍՊԸ) և Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի Գետափնյա 3 հասցեի («ԵՐԱՄՍ ՍԵՐՎԻՍ»  ՍՊԸ ) բենզալցակայանների՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների նկատմամբ։

Հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել էին  հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական սպառնալիք են մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար։

Հաշվի առնելով հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմի ղեկավարի կողմից նշյալ բենզալցակայանների շահագործումը դադարեցնելու որոշումներ էին կայացվել։

Երևանի Արաբկիր վարչական շրջանի Ավետ Ավետիսյան 70 /7 հասցեում գտնվող,  սեպտեմբերի 11-ին կապարակնքված բենզալցակայանն այսօր՝ սեպտեմբերի 13-ին տնտեսավարողի նախաձեռնությամբ ապամոնտաժվեց։

Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում  շահագործվող բենզալցակայանն էլ կապարակնքվեց։