2023թ. հուլիսի վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերի վարկերի ծավալը 5.13 տրլն դրամ է

2023թ. հուլիսի վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերի վարկերի ծավալը 5.13 տրլն դրամ է

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հուլիսի վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերի վարկերի ծավալը 5,135,361 մլն դրամ (5.13 տրլն) է։ 2023թ. մարտի համեմատ վարկերի ծավալն աճել է 827,053 մլն դրամով 19.2%-ով։

ՀՀ առևտրային բանկերի վարկային ներդրումների ծավալը 4,874,891 մլն դրամ է, որից տարադրամով վարկեր՝ 1,803,789 մլն դրամ, դրամով վարկեր՝ 3,071,102 մլն դրամ։

Տարադրամով կարճաժամկետ վարկերի ծավալը կազմել է 368,089 մլն դրամ, իսկ երկարաժամկետ վարկերի ծավալը կազմել է 1,435,699 դրամ։

Դրամով կարճաժամկետ վարկերի ծավալը կազմել է 276,787 մլն դրամ, իսկ երկարաժամկետ վարկերի ծավալը կազմել է 2,794,315 դրամ։

Բանկերի երկարաձգված վարկեր ծավալը հուլիսի վերջի դրությամբ կազմել է 260,470 մլն դրամ, որից 139,541 մլն դրամ՝ կարճաժամկետ, 120,929 մլն դրամ՝ երկարաժամետ։