ՀՀ առևտրային բանկերի վարկերի 59.8 տոկոսը ՀՀ դրամով է

ՀՀ առևտրային բանկերի վարկերի 59.8 տոկոսը ՀՀ դրամով է

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` 2023թ. հուլիսի վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերի վարկերի 94.93% բաժին է ընկնում վարկային ներդրումներին, իսկ բանկերի երկարաձգված վարկերի մասնաբաժինը 5.07% է։

94.93% վարկային ներդրումների 59.8 տոկոսային կետը բաժին է ընկնում դրամով վարկերին, որից կարճաժամկետ՝ 5.39 տոկոսային կետ, իսկ երկարաժամետ՝ 54.41 տոկոսային կետ։ Միևնույն ժամանակ, տարադրամով վարկերին բաժին է ընկնում 35.12 տոկոսային կետ, որից 7.17 տոկոսյաին կետ՝ կարճաժամկետ և 27.96 տոկոսային կետ՝ երկարաժամկետ։

Աղբյուրը՝   b24.am