ՀՀ Կառավարության այսօվա որոշմամբ գումար է հատկացվել Կապսի և Արեգնադեմի դպրոցների կառուցման աշխատանքների շարունակության համար

Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների և կրթահամալիրների մոդուլային շենքերի կառուցում ծրագրի շրջանակներում ընթացքի մեջ են Արեգնադեմի միջնակարգ դպրոցի մոդուլային շենքի կառուցման աշխատանքները։
Կառավարության որոշմամբ 157 մլն 403 հազար դրամ է նախատեսվել դպրոցի կառուցման աշխատանքների շարունակության համար։

157 մլն 80 հազար դրամ գումար էլ նախատեսվել է Կապսի դպրոցի շինարարական աշխատանքների համար, դպրոցը նույնպես կառուցվում է փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների և կրթահամալիրների մոդուլային շենքերի կառուցում ծրագրի շրջանակներում։