Ռուսաստանում սեպտեմբերի 5-ից սեպտեմբերի 11-ը տարեկան գնաճն արագացել է

Ռուսաստանում սեպտեմբերի 5-ից սեպտեմբերի 11-ը տարեկան գնաճն արագացել է

Ռուսաստանի Դաշնությունում սեպտեմբերի 5-ից սեպտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում տարեկան գնաճի տեմպն արագացել է մինչև 5.33%՝ մեկ շաբաթ առաջ գրանցված 5.19%-ի դիմաց: Այս մասին ասվում է Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության կողմից պատրաստված ընթացիկ գնային իրավիճակի զեկույցում:

«2023-ի սեպտեմբերի 5-ից սեպտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում սպառողական գներն աճել են 0.13%-ով, տարեկան գնաճը կազմել է 5.33%, պարենային ապրանքների հատվածում գների աճը դանդաղել է (0.10%): Ոչ պարենային ապրանքների հատվածում գների աճի տեմպը ևս նվազել է (0.21%՝ 0.41%-ից հետո): Սպասարկման ոլորտում, սակայն, գնաճ կա (0.13%), ինչը պայմանավորված է ներքին չվերթների ավիատոմսերի գների բարձրացմամբ»,- նշվում է զեկույցում։

Նախկինում Ռուսաստանի բանկը կանխատեսում էր, որ Ռուսաստանի Դաշնությունում տարեկան գնաճը կշարունակի աճել առաջիկա ամիսներին և մինչև տարեվերջ կկազմի 5-6.5%։ Կարգավորողի տվյալներով՝ վերջին երեք ամիսվա ընթացքում սպառողական գներն ամսական միջին հաշվով աճել են 0.61%-ով, ինչը տարեկան կտրվածքով համապատասխանում է 7.6%-ի։

Աղբյուրը՝  b24.am