Անդրանիկ Գրիգորյանը՝ Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն, Տնօրինության նախագահ

Անդրանիկ Գրիգորյանը ծնվել է 1977 թվականին:
Մասնագիտական կրթություն է ստացել նախ ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետում, ապա ՌԴ կառավարությանը կից ժողտնտեսության ակադեմիայի Ասպիրանտուրայում՝ ստանալով Տնտեսագիտական գիտությունների թեկնածուի կոչում: Կրթություն է ստացել նաեւ ԱՄՆ Թաֆթս համալսարանի Դիվանագիտության եւ իրավագիտության Ֆլետչերի դպրոցում:
Աշխատանքային գործունեությունը սկսել է 2001թ.-ին ՀՀ ԿԲ-ում: 2001-2009թթ. տարբեր պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել Հայաստանի կենտրոնական բանկում եւ առեւտրային բանկերում:
Այնուհետեւ վերսկսել է աշխատանքը ՀՀ ԿԲ-ում՝ որպես Ֆինանսական համակարգի կարգավորման եւ կայունության վարչության պետի տեղակալ: 2011-2012թթ. զբաղեցրել է Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետի պաշտոնը: 2012-2019թթ. ղեկավարել է Ֆինանսական համակարգի կայունության եւ կարգավորման վարչությունը, իսկ 2019թ.-ից մինչեւ 2021թ. դեկտեմբեր պաշտոնավարել է որպես ՀՀ ԿԲ Ֆինանսական համակարգի կայունության եւ կարգավորման դեպարտամենտի տնօրեն, Գործադիր կոմիտեի անդամ:
2005-2018թթ. զբաղվել է ակադեմիական գործունեությամբ՝ դասախոսելով Երեւանի պետական համալսարանում:
2012-2018թթ. Անդրանիկ Գրիգորյանը եղել է Եվրախորհրդի կենսաթոշակային պահուստային ֆոնդի Կառավարման խորհրդի անդամ - Հայաստանի ներկայացուցիչ:
2020թ.-ից Հայաստանից Տնօրենն է Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկում:
Ամուսնացած է, ունի 3 երեխա:

Այս մասին տեղեկացնում է բանկի լրատվական ծառայությունը։