Հայաստանում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ

Հայաստանում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է

Հանրապետության տարածքում`  
Սեպտեմբերի 15-ին, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Սեպտեմբերի 16-18-ին կեսօրից հետո` առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։

Քամին՝ արևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 15-16-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Երևան քաղաքում`  
Սեպտեմբերի 15-19-ին  սպասվում է առանց տեղումների եղանակ։   

Երևան քաղաքի սեպտեմբերի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ․

  • Օդի առավելագույն ջերմաստիճան     34.0°C (2017թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան         7.3°C (1961թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան     20.6°C