2023թ. հունվար-հուլիսին Հայաստանի պետբյուջեի եկամուտները կազմել են 1.334 տրլն դրամ

2023թ. հունվար-հուլիսին Հայաստանի պետբյուջեի եկամուտները կազմել են 1.334 տրլն դրամ

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2023 թ. հունվար – հուլիս ամիսներին Հայաստանի պետական բյուջեի եկամուտները կազմել են 1.334 տրլն դրամ։ 2020 թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 177.15 մլրդ դրամով կամ 15.31%-ով։

Ինչ վերաբերում է ծախսերին, ապա դրանք աճել են 13.03%-ով կամ 142.68 մլրդ դրամով և կազմել 1.237 տրլն դրամ։

Բյուջեի հավելուրդն աճել է 34.47 մլրդ դրամով կամ 55.64%-ով և կազմել 96.43 մլրդ դրամ։