ԵԱՏՄ-ում օրենքով պաշտպանում են երեխաներին սարսափելի խաղալիքներից

ԵՏՀ-ն խորհուրդ է տվել Հայաստանին, Բելառուսին և Ղրղզստանին օրենսդրորեն պաշտպանել երեխաներին սարսափելի խաղալիքներից։ Դրա համար ԵԱՏՄ անդամ երկրներին առաջարկվում է իրագործել դեռ 2009 թվականի վերջին ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի 33-րդ լիագումար նիստում ընդունված երեխաների առողջությանը և զարգացմանը վնաս պատճառող տեղեկատվությունից պաշտպանելու մասին մոդելային օրենքը: ԵՏՀ մամուլի ծառայությունը հայտնում է, որ դա պետք է արվի՝ հաշվի առնելով երկրներում սոցիալ-տնտեսական զարգացման և իրավական կարգավորման առանձնահատկությունները:
Այսօր հայտնի է դարձել, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան երեխաներին իրենց հոգեբանության վրա ազդող խաղալիքներից պաշտպանելու նպատակով ընդունել է «Երեխաներին և դեռահասներին նրանց առողջությանը և զարգացմանը վնաս պատճառող տեղեկատվությունից պաշտպանելու մասին» հանձնարարականը: