Ռուս միլիարդատերերը Եվրոպայից դուրս են բերել 50 միլիարդ դոլարի ակտիվներ

Ռուս միլիարդատերերը Եվրոպայից դուրս են բերել 50 միլիարդ դոլարի ակտիվներ

Ռուսաստանցի ամենահարուստ գործարարները 2022 թվականի փետրվարից առնվազն 50 միլիարդ դոլարի ակտիվներ են փոխանցել Եվրոպայից Ռուսաստան և բարեկամ երկրներ, գնահատում է Bloomberg-ը։ Անդրեյ Գուրևը և Վիկտոր Ռաշնիկովը առաջիններից էին, ովքեր վերադարձրին իրենց ակտիվները Կրեմլի պատժամիջոցների և ճնշման ֆոնին, իսկ ավելի ուշ նրանց միացավ ուրալցի միլիարդատեր Իգոր Ալտուշկինը, գրում է Forbes-ը։ Դրան նպաստեց նաև «ռուսական օֆշորների» զարգացումը, որտեղ տարեսկզբից տեղափոխվել են ավելի քան 100 ընկերություններ: 

Ուկրաինայում ռուսական «ռազմական հատուկ գործողության» սկզբից ի վեր ռուս ամենահարուստ գործարարները Եվրոպայից Ռուսաստան և նրա բարեկամ երկրներ են վերադարձրել առնվազն 50 միլիարդ դոլարի ակտիվներ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով սեփական հաշվարկներին։

Նրա խոսքով՝ Կիպրոսում, Ջերսիում և Շվեյցարիայում գրանցված ակտիվների հայրենադարձությունը Ռուսաստան, ԱՄԷ և Ղազախստան սկսվել է անցյալ տարվա փետրվարին։ Միլիարդատեր Անդրեյ Գուրևի և պողպատի մագնատ Վիկտոր Ռաշնիկովի ընտանեկան ակտիվներն առաջիններից էին, ովքեր Շվեյցարիայից և Կիպրոսից տեղափոխվեցին Ռուսաստան, ավելի ուշ նրանց միացավ Ուրալյան միլիարդատեր, ռուսական պղնձե ընկերության հիմնադիր Իգոր Ալտուշկինը:

Օգոստոսին ռուս գործարարներ Իգոր Շիլովի և Մարկ Կուրցերի կողմից վերահսկվող United Medical Group CY Plc և MD Medical Group Investments Plc-ի բաժնետերերը նույնպես հավանություն են տվել Կիպրոսից Ռուսաստան տեղափոխվելուն, գրում է Bloomberg-ը։

Աղբյուրը՝   news.am