Վահան Քերոբյանը հանդիպել է Ռայֆայզն բանկի ֆրանկֆուրտի մասնաճյուղի ղեկավար Ստեֆան Բոլցի հետ

Վահան Քերոբյանը հանդիպել է Ռայֆայզն բանկի ֆրանկֆուրտի մասնաճյուղի ղեկավար Ստեֆան Բոլցի հետ
Ֆրանկֆուրտում անցկացվող Ներդրումների կառավարման ցուցահանդեսի շրջանակում նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է Ռայֆայզն բանկի ֆրանկֆուրտի մասնաճյուղի ղեկավար Ստեֆան Բոլցի հետ։
 Հանդիպմանը Վահան Քերոբյանը համառոտ ներկայացրել է Հայաստանում տնտեսական աճի բարձր ցուցանիշները, անդրադարձել ֆինանսական և բանկային համակարգին, պետական օժանդակության գործիքակազմին, մասնավորապես՝ լիզինգի ծրագրերին ու լիզինգային փաթեթներին և իրականացվող բարեփոխումներին։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել տեղեկատվություն փոխանակել՝ համագործակցության հնարավոր ուղղությունները նախանշելու նպատակով։