Վահան Քերոբյանը հայկական տաղավարում հանդիպում է ունեցել Մոհամմադ Ջումա Ալ Մուշարախի հետ

Վահան Քերոբյանը հայկական տաղավարում հանդիպում է ունեցել  Մոհամմադ Ջումա Ալ Մուշարախի հետ
Ֆրանկֆուրտում անցկացվող Ներդրումների կառավարման ցուցահանդեսի շրջանակում, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայկական տաղավարում հանդիպում է ունեցել Շարժայի օտարերկրյա ուղղակի ներդրումների ընկերության ղեկավար Մոհամմադ Ջումա Ալ Մուշարախի հետ։
 Քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության, արդյունաբերության եւ այլ ոլորտներում ներդրումների իրականացման հնարավորությունները։
Մոհամմադ Ջումա Ալ Մուշարախը նշել է, որ իրենք հատկապես հետաքրքրված են դեղագործության ոլորտով։