Արմաշ բնակավայրում կգործի ամբողջությամբ նոր ջրամատակարարման համակարգ

Արմաշ բնակավայրում կգործի ամբողջությամբ նոր ջրամատակարարման համակարգ
Շարունակվում է Արմաշ բնակավայրի նոր ջրամատակարարման համակարգի կառուցման աշխատանքները։ Բնակավայրի ջրամատակարարման համակարգը կառուցվել էր 1960-ական թվականներին և գտնվում էր շատ անմխիթար վիճակում։
Այս տարվա սուբվենցիոն ծրագրով կառուցվում է Արմաշ բնակավայրի 2.7 կմ երկարություն ունեցող խմելու ջրի ջրամատակարարման նոր համակարգը, 131 մասնավոր տների մուտքագծեր, ջրամատակարարման երեք կլոր հորեր և երեք հրշեջ հիդրանտներ։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է՝ 22 514 780 ՀՀ դրամ։
Հիշեցնենք, որ անցած տարվա սուբվենցիոն ծրագրով վերոնշյալ բնակավայրում վերակառուցվել և շահագործման է հանձնվել «Ասնու» ջրագիծը, որի ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է՝ 73 080 000 ՀՀ դրամ։