Ի՞նչ է հայտնի նոր iPhone 15-ի մարտկոցների մասին և ինչքա՞ն կարող են դրանք ինքնուրույն աշխատել

Apple-ը դեռ չի հայտնել iPhone 15 սմարթֆոնների նոր շարքի մարտկոցների մասին տեղեկություն, սակայն MySmartPrice պորտալը հրապարակել է մարտկոցի հզորության մասին ինֆորմացիա՝ վկայակոչելով չինական կարգավորող տվյալների բազան։
iPhone 15 գծի մարտկոցի հզորությունը.
- iPhone 15 — 3349 mAh;
- iPhone 15 Plus — 4383 mAh;
- iPhone 15 Pro — 3274 mAh;
- iPhone 15 Pro Max — 4422 mAh:
Համեմատության համար, ահա iPhone 14 սերիայի մարտկոցի հզորությունը.
- iPhone 14 — 3279 mAh;
- iPhone 14 Plus — 4325 mAh;
- iPhone 14 Pro — 3200 mAh;
- iPhone 14 Pro Max — 4323 mAh:
Չնայած մարտկոցի հզորության ավելացմանը՝ Apple-ը զգալի բարելավումներ չի կատարել iPhone 15 սերիայի մարտկոցի ավտոնոմ աշխատունակության մեջ՝ նախորդ տարվա մոդելների համեմատ։
iPhone 15 գծի հեռախոսների ավտոնոմ աշխատանքի մոտավոր ժամկետը.
- iPhone 15 — 20 ժամ;
- iPhone 15 Plus — 26 ժամ;
- iPhone 15 Pro — 23 ժամ;
- iPhone 15 Pro Max — 29 ժամ։
iPhone 14 սերիայի սմարթֆոնները մեկ լիցքավորումից մոտավորապես նույնքան ժամ կարող էին աշխատել։
USB-C պորտի բարելավում
Ճապոնական MacOtakara բլոգի համաձայն՝ iPhone 15-ում USB-C պորտի ելքային հզորությունը 15 անգամ գերազանցում է Lightning-ին։ Հին պորտն ապահովում էր միայն 0,3 Վտ հզորություն արտաքին աքսեսուարների լիցքավորման համար, մինչդեռ USB-C-ն ապահովում էր մինչև 4,5 Վտ:
Սա նշանակում է, որ ավելի շատ սարքեր կկարողանան աշխատել Apple-ի նոր սմարթֆոնների հետ, այդ թվում՝ շարժական կոշտ սկավառակները, որոնք կարող են ուղղակիորեն միացվել որպես արտաքին հիշողություն: Սմարթֆոնի USB-C պորտը թույլ է տալիս նաև տվյալների փոխանցում մինչև 10 Գբիտ/վ արագությամբ:
Բացի այդ, AirPods-ը կամ Apple Watch-ը նույնպես կարելի է լիցքավորել՝ միացնելով դրանք iPhone 15-ին USB-C-ի միջոցով: Սակայն դեռ հայտնի չէ, թե արդյոք հնարավոր կլինի մեկ սմարթֆոնն այս ճանապարհով վերալիցքավորել մյուսից։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին Apple-ը ներկայացրեց նոր iPhone 15-ի շարքը, որոնք Lightning-ի փոխարեն օգտագործում են USB-C պորտ։ Որոշ այլ սարքեր նույնպես ստացել են այս պորտը, այդ թվում՝
- Apple EarPods (լարային ականջակալ)՝ 19 դոլար,
- Apple AirPods Pro 2 USB-C լիցքավորման պատյանով՝ 249 դոլար։ Ցավոք, Apple-ը, ամենայն հավանականությամբ, պատյանն առանձին չի վաճառի:
- USB-C լար (60 Վտ հզորությամբ)․ USB-C լար տվյալների փոխանցման USB 2.0 ստանդարտի արագությամբ, գինը՝ $19,
- USB-C (240 Վտ) լար՝ տվյալների փոխանցման USB 2.0 ստանդարտի արագությամբ, գինը՝ $29,
- Thunderbolt 4 լար՝ տվյալների փոխանցման 10 Գբիտ/վ արագությամբ, գինը՝ $69: Այս լարը նաև ապահովում է DisplayPort (HBR3) վիդեո ելք,
- Lightning-ից USB-C-ի անցնելու համար ադապտեր ավելի հին աքսեսուարների համար՝ $29:
Աղբյուրը՝ tech.news.am