Կենտրոնական բանկի կայքում հրապարակվելու են նոր վիճակագրական ցուցանիշներ

Կենտրոնական բանկի կայքում հրապարակվելու են նոր վիճակագրական ցուցանիշներ
Հաշվի առնելով վիճակագրական տեղեկատվության նկատմամբ մշտապես աճող պահանջարկը և նպատակ ունենալով ընդլայնել ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակվող վիճակագրության ծածկույթը՝ ՀՀ կենտրոնական բանկը որոշել է իր պաշտոնական կայքում հրապարակել նոր վիճակագրական ցուցանիշներ։
Ըստ Կենտրոնական բանկի հաղորդագրության, նոր ցուցանիշների հրապարակումը նպատակ է հետապնդում հասարակությանը տրամադրել ՀՀ տնտեսության վերաբերյալ ավելի համապարփակ տեղեկատվություն, որը ներառում է դրամավարկային, ֆինանսական հատվածի և ֆինանսական կայունության վիճակագրության, ինչպես նաև արտաքին և իրական հատվածների վիճակագրությունների մասով մի շարք նոր ցուցանիշներ։ Ցուցանիշները հրապարակվելու են աղյուսակների տեսքով ՀՀ կենտրոնական բանկի կայքում՝ ամսական և եռամսյակային պարբերականությամբ։
Մասնավորապես, առաջին անգամ հրապարակվում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից ՀՀ վարկատուների վարկային պայմանների (https://www.cba.am/am/SitePages/statssbankslending.aspx) և ՀՀ տնային տնտեսությունների գնաճային ընկալումների ու սպասումների հարցումների արդյունքները (https://www.cba.am/am/SitePages/statssipehouseholds.aspx)։ 
Նոր վիճակագրական ցուցանիշների հրապարակման շրջանակում ՀՀ կենտրոնական բանկը ընդլայնում է ՀՀ բանկային համակարգով ֆիզիկական անձանց կողմից ստացված և փոխանցված դրամական միջոցների աշխարհագրությունը․ եթե մինչ այժմ Կենտրոնական բանկի կողմից հրապարակվող վիճակագրությունը ցույց էր տալիս առաջին 10 ամենամեծ կշիռներ ունեցող երկրների մասով հոսքերը, ապա այսուհետ վերոնշյալ հոսքերը ներկայացնելու ենք առաջին 50 երկրների մասով։ Բացի այդ, ընդամենը փոխանցումների հետ մեկտեղ հրապարակելու է նաև ոչ առևտրային բնույթ ունեցող փոխանցումների հոսքերը, որոնք հիմք են կազմում ՀՀ վճարային հաշվեկշռում արտացոլվող անձնական դրամական փոխանցումների վիճակագրության կազմման համար։ 
ՀՀ կենտրոնական բանկը հրապարակելու է ՀՀ արտաքին պարտքի մայր գումարի սպասարկման ժամանակացույցը՝ ըստ ապագա մարումների ժամկետների և տնտեսության հատվածների (առաջին հրապարակումը կլինի սույն թվականի հոկտեմբերին)։ Ապագա մարումների վիճակագրությունը հնարավորություն է տալու հետազոտելու այս պահին ՀՀ սուբյեկտների կողմից ներգրավված արտաքին պարտավորությունների՝ ապագայում պլանավորվող մարումների հոսքերը (https://www.cba.am/am/SitePages/statexternalsector.aspx
ՀՀ կենտրոնական բանկը ներկայացնելու է փոփոխված մեթոդաբանությամբ հաշվարկված դոլարայնացման ցուցանիշները (https://www.cba.am/am/SitePages/statmonetaryfinancial.aspx)։ Այսուհետ դոլարայնացման ցուցանիշների հաշվարկներում հաշվի են առնվելու նաև վարկային կազմակերպությունների համապատասխան տվյալները՝ ցուցանիշների կառուցման համադրելիությունը բարելավելու նպատակով։
Ավելացվում են ՀՀ ֆինանսական կազմակերպությունների կողմից տրված վարկերի և ներգրավված ավանդների մասով հրապարակվող ցուցանիշների տեսակները։ Մասնավորապես, ՀՀ բանկերի մասով հրապարակվելու են վիճակագրական տվյալներ ՓՄՁ սուբյեկտներին տրամադրված վարկերի վերաբերյալ, ներկայացվելու է վարկային պորտֆելի բաշխվածությունը ըստ ՀՀ մարզերի, վարկային և ավանդային պորտֆելների տոկոսադրույքները,  ընդլայնվելու է լիզինգային և ֆակտորինգային գործառնությունների վերաբերյալ հրապարակվող վիճակագրությունը (https://www.cba.am/am/SitePages/statfinorg.aspx)։ Բացի այդ, հրապարակվելու են ՀՀ վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի անվանական տոկոսադրույքների ժամանակային շարքերը (https://www.cba.am/am/SitePages/statmonetaryfinancial.aspx
Տարբեր օգտագործողների պահանջների հիմա վրա ընդլայնվում է ապահովագրական ընկերությունների գործառնությունների մասով վիճակագրությունը, ներկայացնելով գործունեության հիմնական ցուցանիշներն ըստ ապահովագրության դասերի և մանրամասնելով որոշ ֆինանսական ցուցանիշներ (https://www.cba.am/am/SitePages/statfinorg.aspx
Հաղորդագրության մեր նշվում է, որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակվող վիճակագրության ընդլայնումը կրելու է շարունակական բնույթ․ ՀՀ կենտրոնական բանկն իր հնարավորությունների շրջանակներում աշխատելու է առավելագույնս ապահովել վիճակագրական ցուցանիշների նկատմամբ օգտագործողների պահանջարկը։ Միևնույն ժամանակ, առաջարկվում է բոլոր շահագրգիռ օգտագործողներին վերոնշյալ նոր հրապարակվող վիճակագրության, ինչպես նաև ապագայում նոր ցուցանիշների հրապարակումների մասով առաջարկությունների, դիտողությունների և պարզաբանումների հետ կապված հարցումներն ուղարկել ՀՀ կենտրոնական բանկ։