ԵԱԶԲ–ն ակնկալում է ՀՀ–ում վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազման շարունակություն` մինչև 9-9,25% 2023թ.–ի վերջին

ԵԱԶԲ–ն ակնկալում է ՀՀ–ում վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազման շարունակություն` մինչև 9-9,25% 2023թ.–ի վերջին

Եվրասիական զարգացման բանկն (ԵԱԶԲ) ակնկալում է Հայաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազման շարունակություն` հավանաբար մինչև 9-9,25% այս տարվա վերջին։ Այս մասին ասվում է բանկային վերլուծաբանների շաբաթվա մակրոտնտեսական ակնարկում։

«Հայաստանի Կենտրոնական բանկը երրորդ անգամ անընդմեջ որոշեց նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով` մինչև 9,75%: Կարգավորիչը դիսինֆլյացիոն գործոններից նշել է տնտեսության վրա արտաքին գնային ճնշման թուլացումը, դրամի ամրապնդումը և դրամային քաղաքականության պահպանվող կոշտությունը։ Օգոստոսին գնաճը շարունակել է դանդաղել՝ իջնելով մինչև մինուս 0,2%, բազային գնաճը դանդաղել է մինչև 0,4%»,- ասվում է ակնարկում։

Վերջին երեք ամիսներին Հայաստանում գրանցվել է գների անկում։ Այսպես, հունիսին 12-ամսյա գնանկումը կազմել է 0,5%, հուլիսին՝ 0,1%, իսկ օգոստոսին՝ 0,2%։ 2023 թվականի պետական բյուջեում գնաճն ամրագրվել է 4%–ի սահմանում (±1,5%)։ Այս տարվա սեպտեմբերին ԿԲ-ն կանխատեսել էր, որ 12-ամսյա գնաճը տարեվերջին կկազմի մոտ 0 տոկոս, իսկ հաջորդ տարվա ընթացքում այն կմոտենա 4 տոկոս թիրախային ցուցանիշին։

Աղբյուրը՝   arka.am