Վարդգես Սամսոնյանը հետևել է «Անի» թաղամասի 11-րդ փողոցի ասֆալտապատման աշխատանքների ընթացքին

«Անի» թաղամասի 11-րդ փողոցում երեկվանից մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները: Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն այսօր առավոտյան եղել է տվյալ փողոցում, տեղում հետևել աշխատանքների ընթացքին, մասնագետների հետ ուսումնասիրել ու քննարկել են ասֆալտի ջերմաստիճանին, արդեն իսկ տեղադրվող ասֆալտե ծածկույթի երկրորդ շերտին, ընդհանուր աշխատանքների ընթացքին առնչվող բազմաթիվ հարցեր:
«Անի» թաղամասի 11-րդ փողոցում ասֆալտապատման աշխատանքները ձգձգվում էին տվյալ թաղամասում դեռ անցած տարվանից KFW ծրագրի շրջանակներում անցկացված նոր ջրագծերի փորձարկման հանգամանքով պայմանավորված՝ խուսափելու համար ասֆալտապատված փողոցը հետագայում քանդելու հնարավոր ռիսկերից։


«Անի» թաղամասի 11-րդ փողոցը հիմնանորոգվում է սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: