ԹԱՐՄԱՑՎՈՂ ՀՀ ՊՆ. Հայաստանը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի

ԹԱՐՄԱՑՎՈՂ  ՀՀ ՊՆ. Հայաստանը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի

Ինչպես նախորդիվ, այնպես էլ այժմ ադրբեջանական պաշտոնական հաղորդագրություններում և լրատվամիջոցներում շարունակում է տեղ գտնել այն կեղծ պնդումը, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղում առկա են Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ստորաբաժանումներ, ռազմական տեխնիկա և անձնակազմ, ասված է Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:

«ՀՀ ՊՆ-ն բազմիցս, այժմ ևս հայտարարում է, որ ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղում բանակ չունի», - նշված է հաղորդագրությունում: