ԹԱՐՄԱՑՎՈՂ․ ԼՂ դեմ Բաքվի ագրեսիան բացահայտ արհամարհանք է դեէսկալացիայի վճռական կոչերի նկատմամբ․Միրզոյան

ԹԱՐՄԱՑՎՈՂ․ ԼՂ դեմ Բաքվի ագրեսիան բացահայտ արհամարհանք է դեէսկալացիայի վճռական կոչերի նկատմամբ․Միրզոյան

 Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիան բացահայտ արհամարհանք է դեէսկալացիայի վճռական կոչերի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում Լատվիայի արտգործնախարար Կրիշյանիս Կարինշի հետ հանդիպմանը, որի մասին ՀՀ ԱԳ նախարարը տեղեկացրել է X-ի իր բլոգում։

«Մինչ ընթանում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանը, Ադրբեջանը ռազմական ագրեսիա է սկսել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ։  Դա հակասում է տարածաշրջանում կայունության ամրապնդմանն ուղղված գործընկերների բոլոր ջանքերին, բացահայտ արհամարհանք է դեէսկալացիայի վճռական կոչերի նկատմամբ։ Պետք է հետևեն միջազգային հանրության քայլեր»,- գրել է ՀՀ ԱԳ նախարարը։