ԹԱՐՄԱՑՎՈՂ. Այս պահին տեղաշարժի անհրաժեշտություն չկա․ Ստեփանակերտի քաղաքապետարանը հորդորում է քաղաքացիներին մնալ ապաստարաններում

ԹԱՐՄԱՑՎՈՂ. Այս պահին տեղաշարժի անհրաժեշտություն չկա․ Ստեփանակերտի քաղաքապետարանը հորդորում է քաղաքացիներին մնալ ապաստարաններում

Ստեփանակերտի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ այս պահի դրությամբ տեղաշարժի անհրաժեշտություն չկա։  Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․

«Բնակչության շրջանում խուճապային տրամադրրություններով պայմանավորված որոշ ընտանիքներ տարհանվելու նպատակով սեփական նախաձեռնությամբ ճանապարհվել են դեպի օդանավակայան (Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման վայր)՝ ակնկալելով ռուս խաղաղապահների աջակցությունը:

Տեղեկացնում ենք, որ այս պահին տեղաշարժի անհրաժեշտություն չկա, հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները և մնալ ապաստարաններում:

Տարհանման անհրաժեշտության դեպքում Ստեփանակերտի քաղաքապետարանը հանդես կգա հավելյալ տեղեկատվությամբ»: