Հարավաֆրիկյան Հանրապետությունում վերսկսվել է սպառողական գնաճը

Հարավաֆրիկյան Հանրապետությունում վերսկսվել է սպառողական գնաճը

Հարավաֆրիկյան Հանրապետություն վերսկսվել է սպառողական գների աճը: Չորս ամիս անկելուց հետո օգոստոսին տարեկան կտրվածքով այն հասել է 4.8%-ի: Այս մասին հայտնում է ՀԱՀ վիճակագրական ծառայությունը։

Ամենամեծ թանկացումն արձանագրվել է կոմունալ ծառայությունների ոլորտում: Էլեկտրաէներգիայի սակագինն այս տարի աճել է 15.3%-ով, ջրինը` 9.6%-ով։

Վառելիքի գները շարունակում են աճել, որոնք օգոստոսին հուլիսի համեմատ աճել են 2.2%-ով, իսկ տարեկան կտրվածքով՝ 16.8%-ով։ Միաժամանակ Հարավային Աֆրիկայում պարենային ապրանքների գները նվազում են արդեն հինգերորդ ամիսն անընդմեջ։ Այսպիսով, օգոստոսին տարեկան կտրվածքով դրանք նվազել են 8%-ով։ Բացառություն է կազմում միսը, որի գներն անցած ամիս տարեկան կտրվածքով աճել են 9.8%-ով։

Աղբյուրը՝   b24.am